ԵՊՀ-ում ՀՀ վարչապետի հանդիպումը տնտեսագետների հետ շարունակվում է: Վարչապետը պատասխանում է տնտեսագետների հարցերին՝ իր մոտեցումները հայտնելով ամենատարբեր հարցերի շուրջ: Ինչպես երևում է, հարցերը շատ են, դրա համար երբեմն կրքերը մի քիչ բորբոքվում են:
Քիչ առաջ մի քիչ լարված զրույց տեղի ունեցավ Տնտեսագիտականի դեկանի և դասախոսներից մեկի՝ Գրիգորի Ալեքսանդրվիչի միջև: Վերջինիս կարծիքով, իրեն հերթ չեն տալիս հարց տալուհամար:
Դեկանը նշեց, որ հարցեր տալու համար, գոյություն ունի հերթագրում, որը կարգ է պահանջում: Նա նշեց, որ դասախոսի տարիքը կարող է հարգել, սակայն կարգ պետք է լինի. Եթե Դուք ձեռք բարձրացնեիք, ես ձայն կտայի: Ես կարող եմ տարիքը հարգել, բայց կարգը պահպանում եմ: Լևի գիծ մտնել պետք չէ:
Վարչապետ Փաշինյանը կատակեց, փե ինքը հյուրի կարգավիճակում է, չի կարող որոշել, թե ով երբ է հարց տալու, սակայն կպատասխանի բոլորի հարցերին:
Ավելի ուշ վերոնշյալ դասախոսն ամեն դեպքում իր հարցը հնչեցրեց, որը վերաբերում էր արտագաղթին: