Հասարակություն 

Հայտնի է, թե որ խմբավորումն է իրականացրել Շրի Լանկայի ահաբեկչությունը

Շրի Լանկայում ապրիլի 21-ին տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Ջամահաթ աթ-Թաուհիդ ալ-Վաթանիա» խմբավորումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Arabiya-ին:

Ահաբեկչական խմբավորումն ի հայտ է եկել վերջերս, ուստի դրա կառուցվածքի մասին քիչ բան է հայտնի: Այն համարվում է ջիհադիստների գլոբալ շարժման մասնիկ:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունների արդյունքում վերջին տվյալներով զոհվել է 290, վիրավորվել 500 մարդ:

Կա 24 ձերբակալված:

 

Նույն շարքից