Վաղը՝ ապրիլի 23-ին, տեղի կունենա Երևանի ավագանու հերթական նիստը, որն ինչպես երևում է, թեժ է լինելու:
Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ՝ կատակով հայտնելով, որ այն վաղը կայանալիք նիստի մասին է:
«Նկարը հին ա, բայց վաղվա ավագանու նիստի մասին ա»,-գրել է Խաչատրյանը: