Հասարակություն 

Լիլի Մորթոյի կրծքերի հարցը հասավ Ազգային ժողով

«Կիսաբաց լուսամուտները» չկա ՀՌԱՀ-ի ղեկավար Տիգրան Հակոբյանենց բնակարանում, սակայն այլ բան են դժգոհությունները, մեկ այլ բան է օրինական դաշտում կարգավորումներ տալ: Նրա խոսքերով, այդ հաղորդման ընթացքում, չնայած հնչող ամենատարբեր հայտարարություններին, օրենքի խախտում չի լինում. «Մենք ոչ թե մեր ճաշակով պետք է առաջնորդվենք, այլ դա անենք օրենքով: Հասարակությունը սովորել է հանձնաժողովի աշխատանքների մասին դատել ընդունած որոշումներով: Սակայն, մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք հեռուստաընկերությունների հետ: Օրինակ՝ մոտ մեկ ամիս առաջ «Կիսաբաց լուսամուտների» մի հաղորդում, առանց հանրայնացնելու, փոխհամաձայնության գալով, հանեցինք եթերից: Այն կարող էր անճաշակություն պարունակել և հետևանքներ ունենալ: Այսինքն, մենք նաև պրոֆիլակտիկ աշխատանքներ ենք տանում»:

Ինչ վերաբերում է 18+ նշանով հաղորդումներին, Հակոբյանը նշել է, որ որոշ սահմանափակումներ կան, որոնք պետք է ամրագրվեն օրենքով. «Նույն այդ 18+ և 16+ սահմանափակումները մեզ մոտ օրենքով կարգավորված չեն, եթե կարգավորված լինի, մենք կհետևենք պահանջների պահպանմանը»:

Հակոբյանի խոսքերով, երեխաներին ոչ իրենց համար հաղորդումներից հեռու պահելու գործում մեծ դերակատարում ունեն նաև ծնողները, որոնք եթե դա չեն անում, կարող են նաև թույլ տալ երեխային ալկոհոլ, դեղամիջոցներ ընդունել. «Ինչ վերաբերում է լեզվին, ապա հստակ չափորոշիչներ չկան: Պատկերացրեք օրինակ, որ ֆիլմում քրեական հեղինակությունը խոսի մտավորականի լեզվով, այդպես չի լինում»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ օրինակ Լիլի Մորթոյի կրծքերի և այլ բարեմասնությունների շուրջ մի ամբողջ հաղորդում է արվում, Հակոբյանը նշեց, որ հանձնաժողովն այստեղ անելիք չունի. «Օրենքով և սահմանադրությամբ մենք իրավունք չունենք միջամտել խմբագրական աշխատանքին: Այդ հարցը շատ բազմաբովանդակ է: Այն ոչ միայն մեր կարգավորումներից է կախված, այն կախված է նաև մարդկանց ճաշակից: Բայց պետք է ասել, որ հեռուստաընկերություններն այդքան մեծ ազդեցություն չեն ունենում ճաշակի վրա: Եթե նայենք, դրսում շատ ավելի ցածր մակարդակի հաղորդումներ կան»:

Նույն շարքից