Միջազգային Քաղաքականություն 

Կլիչկոն փող է ուզել Վլադիմիր Զելենսկիից

analitik.am

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Վլադիմիր Զելենսկիին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ և խնդրել է ավելի շատ գումար տալ մայրաքաղաքին: Այս մասին հայտնում են Կլիչկոյի մամուլի ծառայությունից:

Կլիչկոն հիշեցրել է, որ նախկինում Կիևը պահում էր ֆիզիկական անձանցից ստացած հարկերի 100 տոկոսը, իսկ հիմա դրա 60 տոկոսը գնում է պետական բյուջե, և սա այն դեպքում, որ մյուս քաղաքներից վերցվում է 40 տոկոս:

Նախկին բռնցքամարտիկի խոսքերով, վերոնշյալն ազդում է Կիևի բնակչության կյանքի պայմանների վրա, քանի որ այդ գումարով կարելի կլինի ճանապարհներ ու կամուրջներ կառուցել, թարմացնել քաղաքային տնտեսությունը:

 

Նույն շարքից