Շրի Լանկայում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 310-ի: Այս մասին հայտնում է News 1st-ը:
Վիրավորների թիվը, վերջին տվյալներով, հասնում է 480-ի:
Հիվանդանոցում շարունակում է մնալ 41 մարդու դի, որոնց ինքնությունը հայտնի չէ:
Ահաբեկչությունների կատարման մեջ կասկածվում է 30 մարդ:
Երկրում դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները շարունակում են փակ մնալ, քննությունները հետաձգվել են:
CNN-ն իր հերթին գրում է, որ Հնդկաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները մի քանի անգամ զգուշացրել են Շրի Լանկայի իշխանություններին եկեղեցիներում և տուրիստական կենտրոններում հնարավոր ահաբեկչությունների մասին:
Այդ զգուշացումներից առաջինը եղել է ապրիլի 4-ին, 5 օր անց ՊՆ-ն Ոստիկանությանը տեղյակ է պահել սպասվելիք վտանգի մասին: Եղել է նույնիսկ կասկածյալների ցանկը:
Ապրիլի 11-ին ևս մեկ անգամ ոստիկանությանը տեղյակ է պահվել հնարավորության ահաբեկչության մասին: Այստեղ ևս կասկածյալների ցանկ է եղել:
Արտասահմանյան հատուկ ծառայություններն ահաբեկչության վտանգ մասին զգուշացրել են նաև բուն դեպքերից մի քանի օր առաջ: