Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կարող է պաշտոնից ազատել Արթուր Վանեցյանին. Պայման է դրվել

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ներիշխանական կյանքում ամեն ինչ իրար է խառնել։ Եղած խնդիրներին գումարվել են նորերը, բոլորն սկսել են բոլորից զգուշանալ ու միմյանց կասկածել։ Այս վիճակն առկա է նաև ամենաբարձր մակարդակում։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ։

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Դավիթ Սանասարյանի գործը Վանեցյանի համար փորձաքար է համարել. եթե ԱԱԾ-ին հաջողվի ծանրակշիռ հիմքով ապացուցել Սանասարյանի մեղավորությունը, Արթուր Վանեցյանը կշարունակի պաշտոնավարել, եթե ոչ, հրաժեշտ կտա պաշտոնին։

Ի դեպ, Փաշինյանի այս ցանկությունը նոր չէ, բայց առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ քայլերի դիմելուց և սպասում է հարմար պահի։

Այս ամենում հետաքրքիր դերակատարում ունի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վարչապետի կարգադրությամբ աշխատանքից ազատված ու նախագահի աշխատակազմում անմիջապես աշխատանքի անցած Վանեցյանի մոր հանգամանքը, նույն տեղեկություններով, շատ ծանր է տարել Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս հասկանում է, որ իշխանությունում հզոր բևեռ է ձևավորվում իր դեմ, ինչը պետք է կանխել որքան հնարավոր է շուտ։ Հիմա նյարդերի պայքար է գնում, ու թե ով ինչքան կդիմանա, ցույց կտա Դավիթ Սանասարյանի գործի ընթացքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից