Հասարակություն 

Հանկարծ Սիմոնյանը չերևա «սև շենքում». Ինչո՞ւ ԵՊՀ ռեկտորը ներկա չէր Փաշինյանի հետ հանդիպմանը

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: Վարչապետին բուհի դռների մոտ դիմավորել է ոչ թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այլ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը: Նրա հետ են եղել նաև հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը և տնտեսագիտականի դեկան Հայկ Սարգսյանը:

Սիմոնյանն ասաց. «Պրոռեկտորն այնտեղ է, ամեն հանդիպումներին պարտադիր չի, որ ես ներկա լինեմ»: Իրականում նախկինում չէր կարող լինել նման դեպք, որ երկրի ղեկավարն այցելեր մայր բուհ, ու ռեկտորը նրան հատուկ կարգով չդիմավորեր: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ինքը չի ցանկացել, որ Սիմոնյանն իրեն դիմավորի: Եվ այդ հրահանգը բաց տեքստով Փաշինյանի արարողակարգից իջեցրել են ԵՊՀ ռեկտորատին, որ հանկարծ Սիմոնյանը չերևա «սև շենքում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից