Այսօր՝ ապրիլի 23-ին, խորհրդարանը միաձայն (117 ձայն) առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով աջակցություն է տրամադրվելու նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին և առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճվառածներին:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանըը տեղեկացրել է, որ աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, կցվող փաստաթղթերի ցանկը և քննարկման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: