Միջազգային Քաղաքականություն 

Ղազախստանի նախագահի թեկնածությունն առաջադրվել է նախագահական ընտրություններում

analitik.am

«Նուր Օթան» կուսակցության առաջնորդ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանում կայանալիք ընտրություններին առաջադրել է գործող նախագահ Քասիմ-Ջոմարտ Տոկաևի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նազարբաևն իր ուղերձում կոչ է արել քաղաքացիներին աջակցել Տոկաևի թեկնածությունը՝ հավելելով, որ վերջինս խորհրդարանի խոսնակի պաշտոնում լուրջ ներդրում ունի երկրի կյանքում և միշտ եղել է իր դաշնակիցը:

Տոկաևը նախագահի լիազորություները ստանձնեց Նազարբաևի հրաժարականից հետո՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնը զիջելով Նազարբաևի դստերը՝ Դարիգա Նազարբաևային:

Նույն շարքից