Հասարակություն 

Ըստ «միկի մաուս» թերթի հավաստի աղբյուրների դոնալդ դակ էյեմը հայտնում է...

analitik.am

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հումորով է արձագանքել իր հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկություններին:

«Ըստ «միկի մաուս» թերթի հավաստի աղբյուրների դոնալդ դակ էյեմը հայտնում է:

Բարի աշխատանքային օր բոլորիս»,-գրել է նա իր էջում:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ բավականին լար­ված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերու­թյունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում ներկայացնի՝ թույլ տված սխալների, հատկապես երկու մեծ «լյապերի» համար:

 

Նույն շարքից