գլխավոր Հասարակություն 

Ռուսաստանը 18 միավոր 4++ սերնդի Су-30СМ կործանիչ է ուղարկում Երևան

Էրեբունիում հիմա գտնվող МиГ-29 կործանիչներին փոխարինելու են 4++ սերնդի Су-30СМ կործանիչները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ընդհանուր առմամբ Հայաստան է ուղարկվելու 18 միավոր Су-30СМ կործանիչ:

Հայաստանում տեղակայված ավիաբազայի զինատեսակների թարմացումը սկսվելու է արդեն հաջորդ տարվանից: Կործանիչները Հայաստան կհասնեն երկու փուլով՝ 2020-21 թվականներին: Նախատեսվում է Су-30СМ-երով փոխարինել բոլոր 18 МиГ-29 կործանիչները, որոնցով հիմա օդ են բարձրանում զինծառայողները:

Օդանավերի մասով փոփոխությունը կատարվելու է երկու փուլով, որպեսզի ավիաբազայի աշխատանքները չտուժեն, քանի որ օդաչուները պետք է վերապատրաստում անցնեն Լիպեցկի ավիակենտրոնում, ապա իրենց ծառայությունը շարունակեն Երևանում:

  • 74
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    76
    Shares

Նույն շարքից