Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը: Նիստի մեկնարկին քաղաքապետ Հայկ Մարությանն օրակարգից հանեց երկու հարց, որոնցից առաջինը վերաբերում էր նախագահի նստավայրի անվանափոխությանը, երկրորն Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի անվանափոխության մասին էր:
Մարությանը նշեց, որ Բաղրամյան 26-ում գտնվող նախագահի նստավայրի անվանափոխության հարցը վերաբերում է ոչ միայն երևանցիներին, ուստի պետք է հանրային քննարկում տեղի ունենա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկվել է նախագահի նստավայրի անվանափոխության հարցը, դրան պետք է տրվեր «Հանրապետության տուն» անունը: