Գլխավոր Հասարակություն 

ՌԴ դեսպանը ծառ տնկեց ԱԺ-ում և հայտնեց, որ հաջորդ շաբաթ Մեդվեդևը ժամանելու է Երևան

analitik.am

Ազգային ժողովում ծառատունկ է հայ-ռուսական բարեկամության ծառուղու հիմնման առթիվ: Միջոցառմանը մասնակցում են նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և Հայաստանում ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանը նշեց, որ ծառը տնկում է՝ երջանկություն ու բարգավաճում ցանկանալով հայ և ռուս ազգերին:

Արարատ Միրզոյանն իր հերթին ասաց, որ ցանկանում է, որ ծառը լավ աճի, արմատները ներքև լինեն, իսկ բունը՝ վերև:

Ավելի ուշ ՌԴ դեսպանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց հայ խորհրդարանականներին, որոնք քայլեր են ձեռնարկում հայ-ռուսական հարաբերություններն ավելի բարելավելու համար. «Մեր հարաբերություններն ամուր են ունեն ամուր բազա և ուղղված են դեպի ապագան: Մեր ժողովուրդներն ու երկրների ղեկավարները հասկանում են, որ մեր դաշնակցական հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին» :

Դեսպանը նաև հիշեցրեց, որ մեկ շաբաթ անց Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որպեսզի մասնակցի ԵԱՏՄ նիստին:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին հանդիպմանը, դեսպանը նշեց, որ դրանք պարբերաբար լինում են և իհարկե կշարունակեն լինել:

Դեսպանը խոսեց նաև ռուսական լրատվամիջոցների քաղաքականության մասին՝ կապված Հայաստանի հետ՝ նշելով, որ այն չի կարող հակահայկական լինել:

Հարցին, թե նոր Հայաստանում փոփոխություններ կան արդյո՞ք հայ-ռուսական հարաբերությունների մասով, դեսպանն ասաց, որ այդ հարաբերությունների հիմքը շարունակումէ  մնալ նույնը, դրանք համապատասխանում են երկու կողմերից հնչող հայտարարություններին, որ այդ հարաբերություններն ունեն ռազմավարական, դաշնակցային բնույթ:

 

 

Նույն շարքից