Հայաստան Քաղաքականություն 

Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

analitik.am

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Պատգամավորներն ավարտել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի  տարեկան գործունեության մասին հաղորդման քննարկումը՝ լսելով հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի եզրափակիչ ելույթը: Անդրադառնալով պատգամավորների հնչեցրած հարցերին և մտահոգություններին նա նշել է, որ հանձնաժողովն առաջիկա տարիների ծրագիրը կկազմի՝  հաշվի առնելով դրանք:

Հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է  «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է հին նմուշի անձնագրերի տրամադրման համար վերջնաժամկետ սահմանել 2021 թվականը՝ 2019-ի փոխարեն:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է այս, ինչպես նաև նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Սպառելով օրակարգը՝ ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

 

Նույն շարքից