Բարի օր Հասարակություն 

Ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը, եթե ընտրվեմ Ղազախստանի նախագահ. Կոմբաև

analitik.am

Ղազախստանի նախագահի պաշտոնի համար պայքարող Բահիջան Կոմբաևը հայտարարել է, որ ճանաչելու  Հայոց ցեղասպանությունը, եթե նախագահ ընտրվի: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Ղազախ գործչի համար անհասկանալի է, թե ինչու չի ճանաչվում Հայոց ցեղասպանության փաստը, եթե ճանաչվել է հրեաների ցեղասպանությունը: Նրա խոսքերով, բոլոր փաստերը կան, որ ցեղասպանություն է տեղի ունեցել և այդ փաստերը հավաքագրել են ոչ միայն արևմտյան երկրները, այլ նաև հենց թուրքերը:

«Այսօր՝ հայերի ցեղասպանությունից 100 տարի անց, մեր երկրում գլուխ են բարձրացնում նույն երիտթուրքեր: Մեր երկրի ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության չդատապարտելը  հույսեր է ներշնչում նաև մեր ագայնականներին, որոնց ֆինանսավորում են թուրքական ազդեցիկ ուժերը»,-ասել է Կոմբաևը:

Ավելի վաղ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան նազարբաևն իր կուսակցության անունից նախագահի պաշտոնի համար առաջադրել էր գործող նախագահ Քասիմ-Ջոմարտ Տոկաևի թեկնածությունը:

 

Նույն շարքից