Հայաստան Քաղաքականություն 

Մենք չենք ուզում Երևանը դառնա աղբաքաղաք. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանի ավագանու նիստին մասնակցելու համար քաղաքապետարան են եկել նաև ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը:

Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ միշտ հետևում են Երևանի ավագանու գործողություններին, իսկ նիստին մասնակցելու մասին որոշումը կայացրել են, երբ ԱԺ նիստն արագ ավարտվել է:

Զոհրաբյանի խոսքերով, այսօր Երևանում բազմաթիվ խնդիրներ կան և դրանց շարքում է նաև աղբահանությունը, որն աղետալի վիճակում է. «Օրակարգում նաև այդ խնդիրը: Մեզ հետաքրքիր են քննարկումները և այն, թե արդյունքում ինչ որոշում է լինելու: Մենք չենք ուզում, որ Երևանը դառնա աղբաքաղաք, կոնկրետ լուծումներ ենք ուզում, որպեսզի հարցը լուծվի որքան հնարավոր է օպերատիվ: Երևանն այսօր կորած է աղբի մեջ»:

 

Նույն շարքից