Հասարակություն 

Հլը դուրս արի, ապեր. ԲՀԿ-ականը՝ Իմքայլականին. Տղայական թեմաներ՝ Երևանի ավագանու նիստում

analitik.am

Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ԲՀԿ-ական Արմեն Ներսիսյանի և Իմ քայլը խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանի միջև: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ իմքայլականը զսպվածության կոչ արեց, ինչից հետո  ԲՀԿ-ականն վերջինիս  դուրս հրավիրեց հաշիվները մաքրելու համար՝ հլը դուրս արի, ապեր:

Ավելի ուշ Ներսիսյանն ասաց, որ հաշիվներ մաքրելու հարց չկա. «Թշնամանք չկա: Նկատեցի, որ շատ երկար էր նայում ինձ, կանչեցի, որ իմանամ, թե ինչու է նայում»:

ԲՀԿ-ականը տարօրինակ բան չի տեսնում իր քայլի մեջ. «Ես իրա տեսնելու մեջ լավ բան չտեսա, ուղղակի կանչեցի ընկերական զրույց ունենալու համար»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն իր հերթին ասաց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, ուղղակի զրուցել են իրար հետ և հասկացել իրար:

 

Նույն շարքից