Հասարակություն 

Կարդացի Վահանի գրառումը... Արցունքները գնացին. Արարատ Միրզոյանի կնոջ գրառումը

analitik.am

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արարատին բռնելուց հետո չէի հասկանում ինչ էր կատարվում: Ինձ էլ էին բռնել: Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու... կամ նստելու...

2 ժամից ինձ բաց թողեցին: Հագուստս և պայուսակս մնացել էին մեքենայի մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներից 100 դրամ խնդրեցի, որ տուն հասնեմ: Մրսում էի: Չգիտեի Արարատը որտեղ է:

Գլխումս էլի Արարատի բառերն էին` կամ հաղթելու ենք, կամ` նստելու: Հասկացա, որ այս օրերին պատրաստում էր ինձ:

Հայրենիք կինոթատրոնի շրջակայքում մարդիկ շատանում էին: Իմացա, որ Արարատին ու Սասունին այստեղ են բերել:

Alenը իր ձեռքը վերցրեց խոսափողը ու գլխավորեց շարժումը: Մարդկանց հոսքը չէր դադարում: Պայմանավորվեցինք մաս մաս քաղաքացիներին տանել Հրապարակ: Hayk-ը, Surenը, ես խումբ խումբ համոզում էինք, որ պետք է գնալ Հրապարակ: Մարդիկ դժվար էին համաձայնվում լքել տարածքը: Չէ՞ որ այդտեղ Սասունն ու Արարատն էին.. միգուցե նաև Նիկոլը:

Մի կին բարկացած բղավեց վրաս` դու հասկանու՞մ ես աղջիկ ջան, չեմ գնալու, ստեղ մեր Արարատն ա, իմ պատգամավորը:

Հրապարակում Lenaն կարդաց Նիկոլի ուղերձը: Rubenի, Սուրենի, Eduardի ելույթները ասում էին մի բան` այս հեղափոխությունը գլխատել չի լինի: Annaի ելույթը դրեց վերջակետը:

Վերադարձա տուն: Դեռ ոչինչի չէի զգում: Բացեցի ֆեյսբուքը և կարդացի Vahanի գրառումը. «Բարի գիշեր Ար..»:

Արցունքները գնացին:

Հաղթելու ենք:

 

Նույն շարքից