Հասարակություն Ֆեյսբուք 

Նշում են քաղաքացու օր, երբ քաղաքացին հիասթափված է

analitik.am

Երբ մեկ տարի առաջ ձերբակալության կամ առավել վատ սցենարի էի սպասում` հավատ ունեի, որ ամեն բան լավ է լինելու: Ետդարձի ճանապարհ չկար, դրա կամուրջները վաղուց էի այրել: Եվ այրել էի գիտակցաբար ու հիմնահատակ:

Մնում էր մամուլում, սուցցանցերում և իհարկե փողոցում շարունակել պայքարը` մինչև վերջ:

Միակ բանը որ այդ օրերին դժվար էր պատկերացնել` այն էր, որ հաղթանակից հետո ժողովրդական հզոր և աննախադեպ ալիքի տված լիազորությունները մսխվելու էին, իսկական հեղափոխության հնարավորությունը վերածվելու էր ընդամենը մասնակի իշխանափոխության, իսկ գործադիր և օրենսդիր էին գալու հավակնոտ, հաճախ գեղեցկահունչ դիպլոմներով, բայց հիմնականում կիսագրագետ երիտասարդներ:

Որ մեկ տարի անց հետ նայելով` ոչ թե զղջալու, այլ` ափսոսելու էի ստացված արդյունքների համար` անհնար էր պատկերացնելը:

Հիմա նշում են քաղաքացու օր, երբ քաղաքացին հիմնականում հիասթափված է, իսկ նրա արած գործը` հիմնականում ապականված:

Հեղափոխությունը, որ հսկա փոթորիկ էր և բացառիկ հնարավորություն` կտրուկ և վճռական հարվածներով երկիրը խելքի բերելու` ամլություն և անփոփոխություն ծնեց:

Լեռը մուկ ծնեց և այս մեկ տարվա ամենաողբերգական բնորոշումը դա է:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան

 

Նույն շարքից