Քաղաքականություն 

Փաշինյանն առնվազն պետք է ազնիվ գտնվի և ներկայացնի հիմնախնդրի լուծման իր տարբերակը. Ղազինյան

analitik.am

Որ խնդրեմ, ինչ որ մեկն ինձ կբացատրի, թե «Հայ ժողովուրդը» Արցախի հարցը ոնց՞ է լուծելու . . .

Կամ եթե, այնուամենայնիվ, գոյություն ունի ինչ որ ձև, որով Լիբանանի կամ Ռուսաստանի հայերը կարող են լուծել Արցախի հարցը, իշխանությունն ինչի համար է և այդ 70% վստահության քվեն ինչ՞ նպատակով է տրված:

Կարծում եմ Փաշինյանը առնվազն պետք է ազնիվ գտնվի և ներկայացնի հիմնախնդրի լուծման իր տարբերակը, որը Արցախի և Հայաստանի քաղաքացիները կընդունեն, կամ կմերժեն:

Մնացածը պարզունակ հնարք է պատասխանատվությունից խուսափելու և ամբողջ բեռը «Հայ ժողովրդի» ուսերին թողնելու համար:

Արթուր Ղազինյան

Նույն շարքից