Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է. Թուրքիայի արտգործնախարար

analitik.am

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել ամերիկացի պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը մայիսի 2-ից չեղարկելու է իրանական նավթ ներմուծելու Թուրքիայի ժամանակավոր արտոնությունը։

«ԱՄՆ-ն միակողմանի որոշում է կայացնում։ Վաշինգտոնը բոլոր երկրներին ասում է դրա գինը դուք բոլորդ վճարեք։ ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է, երբ առաջարկում է աշխարհին, թե Իրանի փոխարեն որ երկրից պետք է նավթ գնել։ Ինչ է, դուք այդ երկրի անունից առուծախ եք անում»։

Թուրք նախարարը նկատել է տվել, որ ԱՄՆ-ն Իսրայելի պահանջով դեռ էլի թշնամություն է անելու Իրանի հետ և այդպիսով ավելացնելու է իրեն մերձեցած երկրների նավթի վաճառքի ծավալները:

Ավելի վաղ Financial Times-ին տված հարցազրույցում անունը չհրապարակած ամերիկացի պաշտոնյան հայտնել էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարելու է, որ մայիսի 2-ից իրանական նավթի խոշոր սպառողներ հանդիսացող 8 երկրների նկատմամբ նույնպես իրանական նավթի ներկրման սահմանափակումներ կկիրառվեն:

ermenihaber

Նույն շարքից