Հասարակություն 

Ղումար եք խաղում երկրապահի գրասենյակների վրա. Ավագանու նիստում կրքերը թեժացան

analitik.am

Էռնեստ Ավանեսովն ասում է, թե չի հասկանում ինչ ժառանգություն է այն, որ երկրապահի գրասենյակները գտնվում են մանկապարտեզների շենքում: Ցավում էր, որ Դուք չեք գիտակցում երկրապահի թողած ժառանգությունը: Ասեմ, որ այդ գրասենյակների մեծ մասը նաև թանգարաններ են: Իսկ եթե չեք հասկանում երկրապահի թողած ժառանգությունը, գնացեք Եռաբլուր, այնտեղ տղաները Ձեզ միգուցե կասեն, թե ինչ ժառանգություն է թողել երկրապահը: Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ դիմելով «Իմ քայլի» անդամին:

Խաչատրյանի խոսքերով, երկրապահն Արցախ է թողել, Հայաստան է թողել. «Եթե Աստված չանի, հիմա էլ պատերազմ լինի, համոզված եմ, որ այս դահլիճում գտնվողների 10 տոկոսն էլ չի գնա սահման, երկրապահն է գնալու, ձեր ու ձեր երեխաների կյանքն է պահելու: Իսկ դուք ղումար եք խաղում երկրապահի գրասենյակների վրա, ամոթ է, մի քիչ հայրենասիրություն ունեցեք: Պարոն քաղաքապետ լիահույս եմ, որ Դուք չեք կիսում տեսակետը, որ երկրապահի ժառանգությունը կարելի է քննարկման առարկա դարձնել»:

Հայկ Մարությանը կարծիք հայտնեց, որ Խաչատրյանի ելույթն անտեղի է՝ վստահություն հայտնելով, որ դահլիճում բոլորը նույն կարծիքին են Արցախի հարցի շուրջ. «Ասեմ ավելին, մենք սերտ կապերի մեջ ենք ԵԿՄ-ի հետ, քննարկում ենք գրասենյակների հետ կապված հարցերը: Հանգիստ եղեք, այս հարցում մենք միասին ԵԿՄ-ի հետ գնում ենք առաջ»:

Ավանեսովն իր հերթին ասաց, որ ինքը նման խոսք չի ասել, թե չի գիտակցում. «Ես խնդրում եմ քաղաքական շահարկումների մեջ չմտցնել այն, ինչը վերաբերում է Արցախին ու հայրենասիրությանը: Եթե այդպես է կարող ենք կենսագրություններն իրար հետ դնել ու համեմատել»:

Ավանեսովը նշեց, որ խոսքը վերաբերում է այն տարածքներին, որոնք տրամադրվել են ԵԿՄ-ին ու այնտեղ հայտնաբերվել են ՀՀԿ-ի դրոշներ, կրիչներ և այլն. «Այդ գրասենյակներից շատերը եղել են ցույցի մասնակիցներին ծեծի ենթարկելու սենյակներ»:

Այն բանից հետո, երբ կրքերը թեժացան, կողմերն իրար մեղադրեցին կանոնակարգը խախտելու մեջ, քաղաքապետ Մարությանը խնդրեց ու պահանջեց պահպանել օրակարգը, որպեսզի նիստերը լինեն արդյունավետ:

Հավելենք, որ ավագանու նիստն ընդմիջումից հետո վերսկսվեց ուշացումով, քանի որ «Իմ քայլի» անդամները ժամանակին չէին ներկայացել:

Նույն շարքից