Հասարակություն Պատահարներ 

Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհին այրվել է էլեկտրական ենթակայան

Ապրիլի 23-ին, ժամը 11:14-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է էլեկտրական ենթակայան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:43-ին, մարվել՝ 12:09-ին:

Այրվել են էլեկտրական ենթակայանը՝ ամբողջությամբ և մոտակայքում գտնվող էլեկտրական սյունը՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

  • 98
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    100
    Shares

Նույն շարքից