Հասարակություն 

Ձյուն էլ է գալիս ասում եք՝ նախկին իշխանությունների ժառանգությունն է, ամոթ է. Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին

analitik.am

Դուք ասում եք, որ 6 ամիս շարունակ Սանիտեքի հետ ամենօրյա ռեժիմով աշխատել եք: Ինչի՞ մասին են եղել ձեր քննարկումները, բանակցությունները: Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց Լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Ի վերջո, թարգեք մշակույթը, որ արդեն ձյուն էլ է գալիս, ասում եք՝ նախկին իշխանությունների ժառանգությունն է, ամոթ է:  Արդեն հերիք է, արդեն 7 ամիս է քաղաքային իշխանություն եք, մի բան էլ դուք արեք»,-ասաց Վարդանյանը:

Ավագանին քննարկում է Երևանում աղբահանության հարցը: Նիստին ուղիղ միացմամբ կարող հետևել ստորև:

Նույն շարքից