Հասարակություն 

Ինչո՞ւ են հանկարծ Ադրբեջանում սկսել խոսել ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու մասին

analitik.am

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը դիմել է խորհրդարանականներին՝ կոչ անելով զերծ մնալ Արցախում պատերազմ սկսելու կոչեր անելուց:

Ասադովը հայտարարել է՝ եթե հակամարտությունը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, ինչո՞ւ դեմ գնալ դրան, ինչի՞ կարելի է հասնել զգացմունքային կոչերով:

Խորհրդարանի խոսնակը նաև հորդորել է զգուշավորություն ցուցաբերել ԼՂ հակամարտության մասին խոսելիս:

Հետաքրքիր է, որ ադրբեջանական իշխանությունները, որոնք միշտ խոսել են պատերազմով հարցը լուծելու մասին, նման հայտարարություններ են անում: Թե ինչ զարգացումներ են եղել, հայտնի չէ:

 

Նույն շարքից