Հասարակություն 

Մաքսայինում «Փաշինյանի վարորդի մորքուրի տղայի» յուղոտ պաշտոնի մասին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 23-ին մամուլը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հերքում է տեղեկությունները, թե վերոնշյալ պաշտոնյայի ու նշյալ անձի միջև արյունակցական կապ կա:

Անանյանի խոսքերով, Նորագավիթի մաքսային կետի տնօրեն նշանակված անձը երկար տարիներ աշխատել է հարկայինում՝ կարիերան սկսելով տեսուչ լինելով, իսկ իր նշանակումից հետո տեղափոխվել է մաքսային:

ՊԵԿ նախագահն ամեն դեպքում վատ բան չի տեսնում, եթե նույնիսկ լիներ արյունակցական կապ, քանի որ Հայաստանը շատ փոքր է, շատերն են իրար բարեկամ:

 

Նույն շարքից