Քաղաքականություն 

ԼՂ հարցով վերջնական որոշումը պետք է լինի ժողովրդինը. Ռուբեն Ռուբինյան

analitik.am

Չկա մեկ, երկու, 100 մարդ, որոնք կարող են նստել ու որոշել, թե ինչպես պետք է դասավորվի ժողովուրդների ճակատագիրը, ի վերջո հակամարտությունը պետք է լուծվի ժողովուրդների կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին և հավելելով, որ Հայաստանում, Արցախում, Ադրբեջանում ժողովուրդները պետք է կոնսենսուսի գան, ժողովուրդներն առանձին վերցված պետք է հասկանան, թե ինչպիսի լուծում են ուզում. «Միանշանակ է, որ պետք է հանրային քննարկում, որովհետև տարիներ շարունակ Արցախի շուրջ դիսկուրսը եղել է մի ծիրի շուրջ՝ Արցախը ծախո՞ւմ են, թե՝ ոչ, ոչմիթիզական են, թե՝ ոչ: Սահմանափակ դիսկուրս է եղել, մինչդեռ խորը գաղափարներ կան: Սակայն պետք է ասեմ, որ սա վարչապետի կողմից պատասխանատվությունից խուսափել չէ»:

Ռուբինյանի խոսքերով, վարչապետը տրամաբանական է ասում, երբ ասում է, որ իրավասություն չունի որոշելու մի ամբողջ ժողովրդի ճակատագիր. «Նա ունի քաղաքական պատասխանատվություն առաջարկել դիրքորոշումներ, սակայն ի վերջո որոշումը պետք է լինի ժողովրդին։ Եթե Արցախը չվերադառնա բանակցային սեղան լուծման հավանականությունը գրեթե զրոյանում է»։

Նույն շարքից