Քաղաքականություն 

Դեսպան Մկրտումյանի հանդիպումը ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետ

analitik.am

Ապրիլի 22-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Ամալ Ալ Քուբաիսիի (Amal Al Qubaisi) հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մկրտումյանը կարևորեց համագործակցության խորհրդարանական հարթակը հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների առավել սերտացման գործում: Այս համատեքստում ՀՀ դեսպանն ԱՄԷ խորհրդարանի նախագահին փոխանցեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները, ինչպես նաև տեղեկացրեց Հայաստանի ԱԺ-ում հայ-էմիրաթական բարեկամական խմբի ձևավորման և կազմի վերաբերյալ:

Ողջունելով հյուրին՝ ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշեց, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական հարաբերություններ և համոզմունք հայտնեց, որ միջխորհրդարանական ձևաչափով երկկողմ համագործակցության խորացումը կնպաստի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա համագործակցության առավել ամրապնդմանը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվեց խորհրդարանականների փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

 

Նույն շարքից