Հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքը կարող է փլուզվել հորդառատ անձրևների պատճառով, որոնք լինելու են այս շաբաթ, հայտնում է BBC News-ը:
Ֆրանսիայում մի խումբ ճարտարապետներ, այդ թվում նաև Ֆրանսիայի պատմական հուշարձանների գլխավոր ճարտարապետ Ֆիլիպ Վիլնյովը դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի ժամանակավոր ծածկ պատրաստվի տաճարի համար, որը այն կպաշտպանի անձրևներից քանի դեռ ընթանում են վերանորոգման աշխատանքները:
Փարիզում ապրիլի 25-ին ուժեղ անձրևներ են սպասվում: