Հասարակություն 

Ոչ մի լեզու չեն հասկանում, կանայք չեն ենթարկվում. Ինչպես է Նոր Նորքի թաղապետը խոսում մարդկանց մասին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը բարձրացրեց Նոր նորքի 9-րդ զանգվածի շուկայի հարցը՝ նշելով, որ այն տարիներ առաջ մասնավորեցվել է ու հիմա սեփականատերն առևտրականներին դուրս է հանում և կրպակներ է դնում: Ավագանու անդամը ցանկացավ իմանալ՝ արվում է արդյո՞ք ինչ-որ բան, քանի որ քաղաքապետարանը գյուղմթերքի շուկաներ ունենալու քաղաքականություն է վարում:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մհրյանը նշեց, որ այդ շուկայի մասով պարբերաբար խնդիրներ են լինում սեփականատիրոջ և վարձակալների միջև. «Այնտեղ վարձակալությամբ տեղեր վերցրած աշխատակիցների հետ դժվար է շփվելը, ոչ մի լեզու կարծես թե չեն հասկանում: Բայց մենք սեփականատիրոջը հորդորել ենք, վարձավճարները իջեցրել ենք օրական 1000 դրամի, գումարած 300 դրամ պահեստային: Առաջ 1700 դրամ էր: Պարբերաբար խնդիրներ լինում են, բայց սեփականատերը դիմացի մայթում սեփական հող ունի: Նա ինձ դիմել է այդ մասում բաց շուկա կառուցելու թույլատվություն ստանալու համար: Եթե մենք կարողանանք դա անել, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ Մասիվների մասով բացօթյա շուկայի հարց կլուծենք: Բացի դրանից, մենք հետևում ենք, որ առկա կոնֆլիկտը չխորանա: Մի կողմից սեփականատերն է, մյուս կողմում 7-8 կանայք, ովքեր ընդհանրապես չեն ենթարկվում, մեր լեզուն էլ չեն հասկանում, խնդրանքն էլ չեն հասկանում, փողոցային առևտրի հետ կապված կանոնները խախտում են: Շուկան կիսաշուկայի նման է՝ կեսը փակած, կեսը՝ բաց»:

Նույն շարքից