Քաղաքականություն 

Ինչպես շփվել Պուտինի հետ. Փաշինյանը խորհուրդներ է տվել Զելենսկիին

analitik.am

РБК-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե ինչպես պետք է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հարաբերությունները դասավորի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հետ:

«Ես չեմ կարծում թե նրա համար բարդ կլինի շփվել Պուտինի հետ: Այստեղ պայման կա՝ լինել ուղիղ, ազնիվ, առանց այլևայլությունների, բարդ չի լինի: Ուղղակի պետք է ուղիղ ու անկեղծ շփվել»,-ասել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, ասվածը չի վերաբերում միայն Պուտին հետ շփմանը. «Կարծում եմ, որ ցանկացած մարդ կգնահատի, երբ տեսնի, որ զրուցակիցը չի փորձում ստել, իրականությունը թաքցնել, աղավաղել ինչ-որ բան: Իմ կարծիքով, դա շատ շատ կարևոր մոտեցում է բոլոր հարաբերություններում»,-ասել է ՀՀ վարչապետը՝ նշելով, թե հնարավոր է, որ միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, սակայն ինքը հենց այդպես է անում:

Նույն շարքից