Հայաստան Քաղաքականություն 

Սիմոնյանն ուզում է ցույց տալ, որ Փաշինյանն իր համար եղած-չեղած՝ միևնույն է

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երևանի պետական համալսարան այցից առաջ համալսարանի ռեկտորատ է այցելել նրա օգնականներից մեկը, ով համալսարանի աշխատակազմին փոխանցել է Փաշինյանի ցանկությունը, ըստ որի՝ վարչապետ Փաշինյանը չի ցանկանում տեսնել Արամ Սիմոնյանին:

Սիմոնյանը փոխանցել է, որ վարչապետի և իր ցանկությունները ընդհանուր են, ինքն էլ չի ապրում նրա հետ տեսակցելու փափագով: Փաշինյանը փորձում է Սիմոնյանին մեկուսացնել և համալսարանի ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին հասկացնել, որ պետք չէ ռեկտորին լուրջ վերաբերվել, Սիմոնյանն էլ իր հերթին է ուզում ցույց տալ, որ Փաշինյանն իր համար եղած-չեղած՝ միևնույն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից