Հասարակություն 

Նրա համար բարձրաստիճան պաշտոնյա է բարեխոսել. «Իրավունք»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած արժանահավատ տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին Մուրացանի հոսպիտալի պետ են պատրաստվում նշանակել Սիսիանի հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանին:

Նկատենք, որ նա բավականին կարճ աշխատանքային փորձ ունի, և որքան էլ տարօրինակ է, հոսպիտալի պետ նշանակվելու համար պարտադիր պայման է փորձաքննության իմացությունը, որին Գրիգորյանն ընդհանրապես չի տիրապետում:

Բայց շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա համար այնպիսի բարձրաստիճան պաշտոնյա է բարեխոսել, որ անգամ այդ պարտադիր կետի չիմացության վրա են աչք փակել:

Հավելենք նաև, որ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանն այս օրերին արձակուրդում է, և ըստ շրջանառվող լուրերի՝ նա արձակուրդից այլևս իր պաշտոնին չի վերադառնալու:

Ի դեպ, այս ոլորտում լուրջ կադրային փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից