Քաղաքականություն 

Շրի Լանկայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 359-ի

analitik.am

Շրի Լանկայում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 359-ի: Այս մասին հայտնում է CNN-ը:

Ավելի վաղ հայտնվում էր 310 զոհի մասին:

Տեղի ոստիկանությունից հայտնում են, որ այս գիշեր ևս 18 մարդ է ձերբակալվել: Այսպիսով ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվածների թիվն արդեն հասել է 58-ի:

Հիշեցնենք, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը:

 

 

Նույն շարքից