Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը Ռուսաստանին սպառնում է իր ավիակիրներով

analitik.am

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան ավիակիրները ազդանշան են այն բանի, որ Ռուսաստանը պետք է լսի միջազգային հանրության ձայնը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ Ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմին:

Հանթսմանի խոսքերով, ավիակիրների հզոր հարվածային խումբը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը պետք է վերջ տա ամբողջ աշխարհում իրավիճակն ապակայունացնելուն:

«Երբ դուք ունեք 200 հազար տոննա դիվանագիտություն, որը լողում է Միջերկրական ծովում, այ դա եմ ես անվանում դիվանագիտություն, այլ բան ասել պետք չէ»,-ամերիկացի դիվանագետի խոսքերն է մեջբերում CNN-ը:

Հավելենք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրները Միջերկրական ծովում գործում են ապրիլի 23-ից:

 

Նույն շարքից