Գլխավոր Հասարակություն 

Ռուսական էլիտայում անվստահություն կա մեր թիմի որոշ անդամների մասով. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ռուսական իշխանությունների կողմից անվստահություն կա իր թիմի այն անդամների նկատմամբ, ովքեր մինչ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը եղել են հասարակական սեկտորում և ֆինանսավորվել են միջազգային կազմակերպությունների կողմից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սիվիլնեթին տված ՀՀ վարչապետի հարցազրույցին:

«Գաղտնիք չէ, որ ռուսական էլիտան հարցեր ունի մեր թիմի այն անդամների մասով, ովքեր իշխանության եկան ժողովրդական հեղափոխության արդյունքում: Նրանք այն մարդիկ ենք, ովքեր եղել են ընդդիմադիր ակտիվիստներ: Այդ մարդիկ ստիպված են եղել աշխատել հասարակական սեկտորում, ֆինանսավորվել այդ թվում նաև այն միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք լավ չեն ընդունվում Ռուսաստանում: Սրանով պայմանավորված՝ մենք անվստահություն ենք տեսնում ՌԴ էլիտայի կողմից»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում այդ անվստահությունը կվերանա, երբ Հայաստանի և Ռուսաստանի ինստիտուտները սկսեն աշխատել ավելի նեղ համագործակցությամբ:

Նույն շարքից