Բարի օր Հասարակություն 

ԱՄՆ-ը չի ժխտում այս պատմական իրողությունը. ԱՄՆ դեսպանը Ծիծեռնակաբերդում էր

analitik.am

Այսօր մենք հիշատակի ու հարգանքի տուրք ենք մատուցում: ԱՄՆ-ը չի ժխտում այս պատմական իրողությունը: Այն ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին:

ԱՄՆ դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ին շարունակում է ոգևորել տոկունությունը, որը տեսնում են հայ ժողովրդի մոտ:

«Շնորհակալություն»,-ավարտեց իր խոսքը ԱՄՆ դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով հայերենով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սպիտակ տունը դեռ հրաժարվում է դա անել:

Նույն շարքից