Գլխավոր Քաղաքականություն 

Նա երազում էր, որ ատելություն չլինի. Շառլ Ազնավուրի որդին Ծիծեռնակաբերդում էր

analitik.am

Այսօր, մոտենալով կրակին, ես զգացի այն, ինչ միշտ զգացել եմ, երբ այստեղ եղել եմ հորս հետ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը. «Կա այն զգացումը, որ վերջինս այն մարդկանց նման, որոնց հիշատակը մենք այսօր հարգում ենք, մեր կողքին է»:

«Նրա ցանկությունը կլիներ, որ ես այսօր մեր ընտանիքի անունից լինեի այստեղ»,-ասաց կրտսեր Ազնավուրը:

Հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք ինքը շարունակել հոր գործը և պայքարել ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման համար, Նիկոլան ասաց, որ անշուշտ բարձրացնելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. «Սակայն ուզում եմ ասել, որ նա երբեք չի ատել մյուս ժողովրդին: Նա միշտ երազում էր խաղաղության մասին, որ կլինի երջանիկ երիտասարդություն, ով կապրի առանց ատելության»:

Նույն շարքից