Հասարակություն 

Հրայր Թովմասյանը հումորներ է անում նոր իշխանությունների հետ, ամեն ինչ լավ է

analitik.am

Նոր իշխանությունների հետ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարաբերությունները լավ են՝ և բարևում են, և հումորներ են անում: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ինքը՝ ՍԴ նախագահը՝ հավելելով, որ իր վրա ճնշում չի եղել, հեռանալու մասին քննարկում չկա:

Ինչ վերաբերում հնարավոր սահմանադրական փոփոխություններին, Թովմասյանը նշել է, որ իր պաշտոնում չպետք  է մասնակցի սահմանադրական փոփոխություններին, որովհետև նախորդ փոփոխությունների ակտիվ մասնակիցներից է եղել:

Նա Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում:

Թովմասյանը փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում նաև Ընտրական օրենսգրքի մասով:

ՍԴ նախագահը խոսել է նաև ՍԴ անդամի պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածության մասին՝ հայտարարելով, որ վերջինս ունի բավարար մասնագիտական ունակություններ ՍԴ անդամ լինելու համար, իսկ ինքը կաշխատի նրա հետ, ում կընտրի Ազգային ժողովը:

«2018 թվականի ապրիլ-մայիսը ցույց չտվեցին, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար է գրվել»,-պատասխանելով համապատասխան հարցին, հայտարարել է Թովմասյանը:

 

Նույն շարքից