Հասարակություն 

Կան սեփականության իրավունքի տարբեր ասպեկտներ. Գագիկ Հարությունյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով քաղաքական փոփոխության մասին, նշեց, որ խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ այն, թե մենք այսօր ինչ քայլեր պետք է կարողանանք անել, որն ավելի արդյունավետ կլինի․ «Կարծում եմ այս տեսանկյունից կարևորվում է իրավական մոտեցումների խնդիրը, որն ունի շատ ծալքեր: Մեկ ամբողջ տարի իրավաբանների խումբը, որը ստեղծել էինք իրավաբանների միջազգային ընկերակցության շրջանակներում, այս ուղղությամբ լուրջ աշխատանք տարավ և հիմա էլ շարունակվում է, թե ինչպես և ինչ ճանապարհներով կարելի է ցեղասպանության իրավական ասպեկտները բարձրացնել և գնահատելով նաև իրավիճակը, հասկանալ, թե ինչ ուղղությամբ կարելի է հարցադրումներ կատարել։ Դրա իրացումն առնչվում է շատ խնդիրների հետ, մասնավորապես՝ փաստերի, որովհետև իրավունքն էմոցիա չի սիրում»։

Խոսելով սեփականության իրավունքի մասին՝ ԲԴԽ նախագահը նշեց, որ կան սեփականության իրավունքի տարբեր ասպեկտներ, սակայն այստեղ խնդիրը վերաբերում է նրան, թե ինչ հիմքեր կան և ինչպես պետք է բարձրացնել, թե ով է իրավահաջորդը, որպեսզի հնարավոր հետագա լուծումները կանխատեսելի լինեն, քանի որ ցանկացած քայլ, որը կարող է բերել ձախողման, կունենա վտանգավոր նախադեպ և դրա համար պետք է շատ զգույշ լինել։

Նույն շարքից