Բարի օր Հասարակություն 

Ես իմ բոլոր ընկերներին ճանաչում եմ. Դավիթ Սանասարյանը միայնակ էր եկել Ծիծեռնակաբերդ

analitik.am

Ես շարունակելու եմ ապրել Հայաստանում, պայքարել հանուն ուժեղ Հայաստանի և չեմ մտածելու այլ երկրներում իմ հանգիստը գտնելու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդում հայտարարել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը դառնալու է շատ ուժեղ, այլ երկրներ Հայաստանի հետ ոտ են գցելու հավասարը հավասարի և Հայաստանը լինելու է բոլոր հայերի հայրենիքը:

Սանասարայնը համաձայն չէ, որ ինքը հեղափոխության սիմվոլներից մեկն է, նրա կարծիքով հեղափոխության սիմվոլը ՀՀ քաղաքացին է, ՀՀ դրոշը, զինանշանը:

Հարցին, թե եղել են արդյո՞ք մարդիկ ովքեր ընկեր են ձևացել, սակայն վերջին դեպքերից հետո երևաց, որ այդպես չէ, Սանասարյանն ասաց, որ ինքն իր բոլոր ընկերներին ճանաչում է:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կարող էր երկիրը հզորանալ, եթե այնտեղ մարդկանց վրա գործ են կարում, Սանասարյանը նշեց, որ բոլոր երկրներում էլ նման բան կարող է լինել:

ՊՎԾ պետը չցանկացավ խոսել այն մասին, թե ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու իշխանություններ հետ չէր եկել հուշահամալիր, Սանասարյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները ՀՀ քաղաքացիներն են: Սանասարյանի խոսքերով, կարևոր չէ, թե ում հետ ես գալիս Ծիծեռնակաբերդ։

Նույն շարքից