Գլխավոր Հասարակություն 

Ըստ Սանասարյանի, Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին խոսացողները ՀՀ-ում արդարության կողմնակիցներն են

analitik.am

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, պատասխանելով հարցին, թե կիսում է արդյո՞ք իր կողմնակիցների խոսքերը, որ եթե իր անմեղությունը հաստատվի, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պետք է հեռանա, Սանասարյանն ասաց, որ վերջիններս իր կողմնակիցները չեն. «Նրանք ՀՀ-ում արդարության կողմնակիցներն են»:

Հարցին, թե Վանեցյանի հրաժարականն ինքը պահանջելո՞ւ է, Սանասարյանն ասաց, որ այդ մասին հիմա չի խոսելու, հետո ասուլիս կհրավիրի և կխոսի՝ դա անելով այն ժամանակ, երբ նախաքննությունն ավարտվի:

Ինչ վերաբերում է նրան, թե հնարավոր է արդյո՞ք զղջա, որ մասնակցել է Հայաստանում իշխանափոխությանը, Սանասարյանն ասաց, որ երբեք պաշտոնի համար որևիցե գործողություն չի արել ու չի էլ անելու: Տեսակետին, թե իրեն հակառուս են համարում, ՊՎԾ պետը պատասխանեց, որ որևէ ազգի հակա չէ, իր գործողությունները հանուն Հայաստանի է, ազգերի դեմ որևէ բան չունի, սակայն ասելիք ունի այն պետություններին, որոնք Հայաստանի շահերի դեմ ասելիք ունեն:

Հարցին, թե իր համաար զարմանալի էր արդյո՞ք այն, ինչ կատարվում է իր շուրջ, Սանասարյանն ասաց, որ իր համար զարմանալի է այն, որ 100 տարի առաջ հայ ազգը չբռունցքվեց և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։

Նույն շարքից