Հասարակություն 

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում. Ծառուկյանը պնդում է, որ Թուրքիան պետք է փոխհատուցի

analitik.am

ԱՄՆ-ն, որի 49-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ուզում է ճանաչել, Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Իտալիայում աշխատանքները կատարվում են: Սա ոչ միայն Հայաստանի կառավարության, իշխանությունների խնդիրն է, սա ամբողջ հայության հարցն է: Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ դա հայ ազգի պատվի հարցն է:

«ԲՀԿ» առաջնորդի խոսքերով, արդեն քիչ է մնացել, որ Թուրքիան իր ոճգրագործության համար պատասխանը տա աշխարհի առաջ, որ ոչ մի ազգ ցեղասպանություն չտեսնի:

Հարցին, թե ի՞նչ պետք է արվի, որ Հայաստանի հետ հաշվին նստեն, Ծառուկյանը նշեց. «Եթե ճանաչում ունեցավ, արդեն լիարժեք միջազգային ճանաչում, բոլորը ընդունեցին, որ մենք կարողացանք ներկայացնել, որ բոլորն ընդունում են: Մենք պետք է աշխատենք, ներկայացնենք, ամեն ինչով՝ սայթերով, ինտերնետով, թերթերով, խորհրդարաններում, մեր կապերով ներկայացնենք: Դա այնպիսի բան է, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Քանի տարի էլ անցնի, քննարկումները շարունակվում են»:

Ծառուկյանը պնդում է, որ ճանաչումից հետո պետք է փոխհատուցում լինի. «Ամեն ինչ էլ պետք է լինի, տարածքներն էլ, վնասներն էլ: 1,5 հայություն է սպանվել, հողեր են զավթել, պատասխան պետք է տան՝ և՛ տարածքային, և՛ ֆինանսական, և՛ բարոյական»:

Նույն շարքից