Նույնիսկ դաժան մարտերի ներկայիս ժամանակներում անմեղ մարդկանց շրջանում այդ հսկայական զոհերը ուշադրություն են պահանջում իրենց նկատմամբ: Բարոյական և տնտեսական առումով թուրքահայերը լիովին ոչնչացված են.ազնիվ կամ անազնիվ ճանապարհով փրկված մի քանի անձնական կարողությունները իրերի վիճակը չեն փոխում: Հայերը, որ Օսմանյան կայսրության ամենաբարգավաճ և ունևոր ժողովուրդներից մեկն էին, եթե չասենք`ամենից բարգավաճն ու ունևորը և նկատի ունեցեք, որ դա ասում է ոչ ինչ-որ մեկը, այլ հրեան, վերածվեցին սովալլուկ, ստորացված մուրացիկների: Ոտնակոխ է արված ընտանեկան կյանքի մաքրությունը, տղամարդիկ ոչնչացված են, մատաղ աղջիկներն ու տղաները ստրկության և անարգման են վաճառված թուրքերին. ահա թե ինչ վիճակի հասցրեցին հայ ժողովրդին Թուրքիայում:
Արոն Արոնսոն,
Pro Armenia Հուշագիր`ներկայացված ռազմական կաբինետին, Լոնդոն, 16 նոյեմբերի, 1916