Գլխավոր Քաղաքականություն 

Բոլորն ուզում են, որ իմ ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները վատանան. Գագիկ Ծառուկյանը զգուշացնում է

analitik.am

Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով Արարատի ցեմենտի գործարանի և «Ցեմենտի վերաբերյալ» օրենքի նախագծի մասին նշեց, որ ինչ էլ որոշվի, միևնույն է իրենք ընդունելու են. «Խնդիրն այն է, որ այդ հարցը բարձրացվի։ Բոլորի ուզածն այն է, որ իմ ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները վատթարանա, սակայն դա ի վնաս բոլորի այդպես չէ։ Հիմնական խնդիրն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ճիշտ պետք է ներկայացնեն իրավիճակը: Սխալ ներկայացնողները պատասխան են տալու։ Եթե մեկ տարի մարդու աշխատանքն արդյունք չի տվել, պետք է փոխել այդ մարդուն»։

ԲՀԿ առաջնորդը խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել են կառուցողական, ներդրումային հարցեր. «Պարոն Փաշինյանը լսում է բոլորին, բայց վերջում ինքը ոնց մտածում է այնպես էլ անելու է»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

Նույն շարքից