Բարի օր Հասարակություն 

Եթե Դավիթ Սանասարյանն արդար է, կարդարանա. Սասուն Միքայելյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, խոսելով Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու և այն մասին, որ նրա փաստաբանները հայտարարում են գործ կարելու մասին, հայտարարեց, որ Սանասարյանն իր ընկերն է. «Իրար հետ այդքան քայլել ենք: Իրավապահների որոշելիքն է, չեմ ուզում առաջ ընկնել»:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Հայաստանում գործ կարեն, Միքայելյանը նշեց, որ նոր Հայաստանում պետք է կարած գործերը քանդվի, ոչ թե նոր գործ կարվի. «Չի կարող նման բան լինել: Եթե Սանասարյանն արդար է, կարդարանա»:

Դիտարկմանը՝ եթե ապացուցվի, որ Սանասարյանը մեղավոր է, նշանակում է՝ Հայաստանում իշխանության վերին օղակներում կոռուպցիան վերացված չէ, պատգամավորն ասաց, որ կոռուպցիան վերին ատյաններում 20-25 տարի կա. «Հնարավոր չէ վերին ատյաններում բոլորին փոխել: Համակարգն այն ժամանակ այնպիսի դրվածք էր դրել, որ առանց կոռուպցիայի, առանց կաշառակերության շառ չէին անի: Այսօր բնական է, որ մնացորդներ դեռ կան, կամաց-կամաց կհարթվի»:

Նույն շարքից