ԵԿՄ-ում այս պահին մեծ ներհոսք կա, որևէ մեկը դիմում չի գրել դուրս գալու համար: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման ներհոսքը, Միքայելյանը նշեց, որ իր անձով դա չի պայմանավորվում, ուղղակի նոր ձև է որդեգրվել. «Մարդիկ անկաշկանդ են: Ով ուզում է, ով ճանապարհ է անցել, ով առաջարկներ ունի, կարող է գալ: Ցանկացած մեկը կարող է դիմել ու մենք վարչության նիստ կանենք, հարցին լուծում կտանք»:
Ինչ վերաբերում է նրան, թե մտածել է արդյո՞ք ինքը երբևէ Մանվել Գրիգորյանին այցելելու մասին՝ որպես ԵԿՄ վարչության նախկին ղեկավարի, Միքայելյանն ասաց, որ երբեք կոմպլեքսների մեջ չի եղել, չի էլ լինի. «Ես ել եմ դատվել, նստել: Ես նրան առողջություն եմ ցանկանում: Ես գիտեմ, որ նա հիվանդանոցում է, նորմալ պայմաններում»:
Միքայելյանը նշեց, որ ամբողջությամբ վստահում է Արա Կետիկյանին, ով երկար տարիներ աշխատել է Մանվել Գրիգորյանի հետ ու շարունակում է աշխատել նաև հիմա: