Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների շարքում էր նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ով լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով քաղաքացու օրվա տոնին, նշեց, որ ինքը սովորական միջավայրում է տոնելու, Հրազդան քաղաքում իր ընկերների հետ փողոց դուրս գալով:
Իսկ այն հարցին, թե Հրազդանում փողոց դուրս գալու համար արդյո՞ք հարկավոր է 124 մլն դրամ, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Դա Հայաստանի մասշտաբով է և ես տեղյակ չեմ։ Դա ծախսվում է ժողովրդի համար։ Առաջին անգամ է, որ ցանկանում ենք նշել մի տոն ժողովրդի տարած հաղթանակի համար և դա ինչ որ մեկի կամ անհատի համար չէ»։