Հասարակություն 

Բնության մեջ էլ են ուժեղները խժռում թույլերին, մենք պետք է ուժեղ լինենք. Արամ Սարգսյան

analitik.am

Հայոց ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքի մասով աշխարհի երկրներին կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին խմբի մեջ այն երկրներն են, որոնք անկեղծ են իրենց պատմության, աշխարհի, իրենց խղճի առաջ, օրինակ՝ Ֆրանսիան։ Երկրորդ խմբի մեջ այն երկրներն են, որոնք ցեղասպանության մասին խոսում են, երբ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ, օրինակ՝ Իսրայելը: Նրանք շահարկում են հայոց ցեղասպանության հարցը: Իսկ մյուս երկրներն այն երկրներն են, որտեղ հայկական համայնքը մեծ է ու այնտեղ ընտրությունների ժամանակ հաղթում կամ պարտվում են մի քանի տոկոսի տարբերությամբ: Այդ երկրներում ընտրություններին մասնակցող ուժերը խոստանում են հաղթելու դեպքում ճանաչել փաստը, սակայն հետո մոռանում են: Դրա օրինակն էլ ԱՄՆ-ն է: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ում խոսքերով, մեր արտաքին քաղաքականության համար նման խնդիր դնելը փոքրացնում է մանևրելու հնարավորությունը:

Սարգսյանի կարծիքով, մեր խնդիրն այսօր այն է, որ լինենք այնքան ուժեղ, որպեսզի մեզ հետ այլևս այդպես չվարվեն. «Բնության մեջ էլ է այդպես, ուժեղ կենդանիները խժռում են փոքրերին, բայց Աստված նույնիսկ փոքրերին էլ հնարավորություն տվել դրա դեմ պայքարելու»:

Հատուցման մասով նախկին վարչապետն ասաց, որ մենք նախ պետք է ճշտենք, թե ինչ պահանջ ենք դնում՝ Ցեղասպանության ճանաչում, հետո հատուցում․ «Ինչ ենք ասում հատուցում ասելով: Երբ պետությունն իր ձևակերպումը տա, ես իմ գնահատականը կտամ:

Ցեղասպանության պահանջը որպես պետության  արտաքին քաղաքականության համար մեկ օրակարգային խնդիր դնելը, մեր արտաքին քաղաքականության մանևրելու հնարավորությունները փոքրացնում է և որևէ խնդիր չի լուծում»,-ասաց նախկին վարչապետը:

Սարգսյանի խոսքերով, մենք պետք է մեր մեջից հանենք զոհի հոգեբանությունը, դառնանք ուժեղ ու թույլ չտանք մեզ հետ այդպես վարվել, հակառակ դեպքում հիշելով, դատապարտելով, որևէ բան չի փոխվում։

Նույն շարքից